Ապրանքի նկարագրություն
mv thrombexin® 18 հակաթրոմբոէմբոլիկ գուլպան ցուցված է թրոմբոպրոֆիլակտիկայի համար, հոսպիտալային, վիրահատական պայմաններում կանխարգելելու թրոմբոզը, կանխելու՝թրոմբոէմբոլիան: Սրունքի մակարդակով ապահովելով կոնկրետ 18mmHg աստիճանաբար նվազող ճնշում դիստալից դեպի պրոքսիմալ, կանխում է երակային թրոմբոէմբոլիկ բարդությունները և ապահովում բուժառուի անվտանգությունը, ինչպես նաև՝ հարմարավետությունը ողջ ընթացքում:
Ցուցումներ
Թրոմբոպրոֆիլակտիկայի համար՝ հոսպիտալային,, վիրահատական պայմաններում Երակային Թրոմբոէմբոլիկ Բարդություններից (ԵԹԲ) խուսափելու համար:
- Վիրահատությունից առաջ, ընթացքում և հետվիրահատական շրջանում: Հետվիրահատական այտուցների, վնասվածքների դեպքում:
- Ծննդաբերությունից, կեսարյան հատումից առաջ, ընթացքում և հետծննդաբերական շրջանում
- Անշարժ, տարեց, անկողնային, թույլ, քիմիոթերապիայի բուժառուների համար
Հակացուցումներ
- Ծայրամասային զարկերակային խցանող հիվանդություններ (երբ համակարգային սիստոլիկ ճնշումը հետին ոլոքային զարկերակում tibialis posterior 80մմ. սնդիկի ս. ցածր է)
- Դիաբետիկ ծանր նեյրոպատիաներ և անգիոպատիաներ
- Դեկոմպենսացված սիրտ-թոքային անբավարարություն
- Ստորին վերջույթների զանգվածային այտույց
- Խոցեր, ոչ երակային էթոլոգիայի
- Սեպտիկ ֆլեբիտ
Երկայնակի-լայնակի ձգվող տեխնոլոգիապես գործվածքը ձգվում է երկու ուղղությամբ և հեշտացնում է այն հագնելը: Ծակոտկեն նորարարական գործվածքը պատասխանատու է մաշկի պատշաճ ջերմակարգավորման և հեղուկի հավասարակշռության համար: Սիլիկոնային հիմքով առաձգական ժապավենի շնորհիվ գուլպան ապահով կերպով ամրացվում է ոտքի վրա: Առաձգական ժապավենի վրա ցուցիչ ուղանկյունը և չափսերի ընտրությունը օգնում է կանխել վերջույթի սեղմումը, և երակային արտահոսքի խախտումը։ Ապրանքի առաձգական ժապավենի վրա կա ճնշման մակարդակի ցուցիչ, որն օգնում է կանխել սխալ ընտրությունը:
Կազմությունը
- Պոլիամիդ- 82%
- Էլաստան - 18%
❌ Առանց լատեքսի
Բնութագիր
| Արտիկուլ | T18-T |
| Տեսակը | Գուլպա |
| Գույն | Սպիտակ |
| Ապրանքանիշ | medi |
| Բրենդի երկիրը | Գերմանիա |
| Արտադրման երկիրը | Գերմանիա |
| Նախատեսված է | Կանացի / Տղամարդու |
| Մոդելային շարք | mediven thrombexin |
| Թաթը | Փակ |









