igli

igli – Անհատական մոդելավորմամբ կարբոնային հիմքով ներդիր-օրթեզներ

հարթաթության և այլ դեֆորմացիաների շտկման և կանխարգելման համար

Ներդիրները պատրաստվում են անհատական պատվերով Գերմանիայում և medi Armenia մասնագիտացված կենտրոններում

Ըստ վիճակագրության՝ Երկրի բնակչության կեսից ավելին տառապում է հարթաթաթությամբ։

 

Հարթ ոտնաթաթերը ոտքերին անհրաժեշտ աջակցություն չեն կարողանում տալ, դժվարանում է քայլքը, երկար կանգնելը։ Ոտնաթաթերի և սրունքի մկանները թուլանում են և չեն կարողանում նորմալ աշխատել, խախտվում է ոտնաթաթի հոդերի ֆիզիոլոգիական շարժունակությունը։ Դուք կարող եք զգալ ցավ, ծանրություն և արագ հոգնածություն ոտքերում:

igli անհատական կարբոնային ներդիր-օրթեզները լուծում են հարթաթաթության հետ կապված բոլոր խնդիրները և օգնում են վայելել շարժման բերկրանքը․ ավելի երկար լինել «ոտքի վրա», վայելել երկար զբոսանքները։

igli ներդիր-օրթեզները անվտանգ և արդյունավետ կերպով շտկում և կանխարգելում են ոտնաթաթի մի շարք դեֆորմացիաներ՝ վարուս, վալգուս, երկայնական և լայնակի հարթաթաթություն, պլանտար ֆասցիտ և այլն:

igli անհատական ներդիրները ապահովում են աջակցություն այն հատվածներում, որտեղ դրա կարիքն ունեք անհատապես Դուք: Նրանք օգնում են ոտնաթաթերին վերադառնալ բնությանը բնորոշ ֆիզիոլոգիական շարժմանը և թույլ են տալիս ոտնաթաթերի և սրունքի մկաններին ակտիվորեն աշխատել:

Ճկուն, դինամիկ կարբոնային հիմքը պահպանում է ոտնաթաթի բնական շարժունակությունը, մինչդեռ հատուկ փոստինգները ամրացնում են կամարը, որտեղ կա դրա անհրաժեշտությունը՝ ճշտորեն բաշխելով մարմնի ծանրության բեռը ողջ ոտնաթաթի վրա:

Մասնագետը ներդիրների հիմնային 10 տարբերակներից կընտրի Ձեր ապրելակերպին և կոշիկի տեսակին ամենահարմարը: Երեխաների համար առկա է հատուկ մոդել՝ igli Junior.

 

Սկանավորման արդյունքների հիման վրա մեր մասնագետը կմոդելավորի Ձեր ներդիրները՝ օգտագործելով առանձին կցման տարրեր՝ փոստինգներ՝ տեղադրելով դրանք անհատապես Ձեր ոտնաթաթի համար անհրաժեշտ հատվածներում, որոնք նախապես որոշվում են դինամիկ սկանավորման արյունքներով։

igli ներդիրների մոդուլային կոնստրուկցիան

1. Կարբոնային հիմք

Այն բարակ, թեթև և առաձգական հիմք է, որը կատարում է 2 ֆունկցիա՝ ամրացնում և կայունացնում է ոտնաթաթի հոդերը և հատուկ կտրվածքների շնորհիվ պահպանում է ոտնաթաթի բնական շարժունակությունը քայլելիս, վազելիս և այլ շարժումներ կատարելիս։ Աշխատացնում է ոտնաթաթի և սրունքի մկանները քայլքի յուրաքանչյուր փուլում՝ դրանք բերելով տոնուսի:

2. Փոստինգներ

Տարբեր ձևերի և չափերի օժանդակ տարրերը (փոստինգները) մասնագետի կողմից տեղադրվում են ներդիրի այն հատվածներում, որտեղ դա անհրաժեշտ է կոնկրետ բուժառույի անհատական դեպքում: Դրանք թույլ են տալիս և՛ կարգավորել ոտնաթաթի կամարների բարձրությունը, և՛ ծանրության բեռը բաշխել ոտնաթաթի վրա, և՛ կայունացնել ոտնաթաթը։

3. Հարմարավետ հենարան

Իր ձևի և օգտագործվող նյութերի շնորհիվ այն ուժեղացնում է ոտնաթաթի կողային հենարանը կոշիկի մեջ և լրացուցիչ մեղմացնում հարվածային ծանրաբեռնվածությունները:

Ինչու՞ igli

Արդյունավետություն

igli ներդիրների կարբոնային հիմքի դինամիկ հատկությունները ապահովում են ոտնաթաթի հոդերի արթրոզի արդյունավետ կանխարգելում: Հոդերը պահպանելու համար կարևոր է, որպեզի դրանք շարժվեն ֆիզիոլոգիական տիրույթում, և այդ շարժման համար պատասխանատու մկանները մնան ակտիվ:

Սպասարկում

Արժեքը ներառում է ներդիրների պատրաստում և վերամոդելավորում (ուղղում), առաջնային խորհրդատվություն և մասնագետի կողմից հսկողություն։ Ոտքերի սկանավորում ժամանակակից թվային սարքավորումներով՝ 3D, ստատիկ, դինամիկ (միակը Հայաստանում) medi Pedomedic ոտնաթաթի սկաներով։

Մանրազնին կորեկցիա

Դասավորության սխեման որոշվում է հավաստագրված մասնագետի կողմից անհատապես Ձեր համար: Փոստինգների ձևը և չափերը կարող են փոփոխվել՝ կախված ներդիրի կիրառման փուլից։ Սա թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում աստիճանաբար կատարել շտկումը և ավելի հարմարավետ դարձնում ներդիրներին ընտելանալու պրոցեսը։

Պրակտիկ

Առկա են տարբեր հաստությամբ և հենարանի կառուցվածքով ներդիրների հիմնային 10 տարբերակներ։ Հիմքի հաստությունը թույլ է տալիս ընտրել և մոդելավորել ներդիրը տարբեր տեսակի կոշիկների համար՝ կրունկներով կոշիկներ, երկարաճիտ կոշիկներ, սպորտային կոշիկներ:

Ներդիր-օրթեզներ երեխաների համար igli Junior

Մինչև 3 տարեկանը երեխաների ոտնաթաթերը տեսողականորեն հարթ են։ Դրանք դեռ չեն ձևավորվել, իսկ մկանները դեռ չեն ամրացել։ Ոտնաթաթերի ճիշտ զարգացման համար կարևոր է անհարթ մակերեսի վրա քայլելը, ինչը ստիպում է այս մկաններին ակտիվ աշխատել։ Պատկերացրեք ոտաբոբիկ ամառ գյուղում՝ ձեր տատիկի մոտ. խոտածածկ, խճաքարեր, ավազ: Քաղաքում այդպես չէ, և կարևոր է պայմաններ ստեղծել, որ ոտնաթաթերը նորմալ զարգանան։ Այդ իսկ պատճառով ստեղծված են medi օրթոպեդիկ ներդիրները։

 

Երեխաների համար նախատեսված igli Junior ներդիրները կօգնեն ոտքերին ճիշտ զարգանալ՝ միաժամանակ պահպանելով հոդերի և մկանների ակտիվ շարժունակությունը։ Ցուցված է օգտագործել 3 տարեկանից։ Հարթաթաթության սկզբնական դրսևորումներով ավելի մեծ տարիքի երեխաների մոտ այս ներդիրները օգնում են շտկել և շատ դեպքերում ամբողջովին ազատվել հարթաթաթությունից։ Հարթաթաթության նշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի։

  • Մասնագետը կկատարի ձեր ոտքերի 3D սկանավորում medi Pedomedic դինամիկ սկաների վրա
  • Մասնագետը ներդիրների հիմնային 10 տարբերակներից կընտրի Ձեր ապրելակերպին և կոշիկի տեսակին ամենահարմարը:
  • Սկանավորման արդյունքների հիման վրա մեր մասնագետը կմոդելավորի Ձեր ներդիրները՝ օգտագործելով առանձին կցման տարրեր՝ փոստինգներ՝ տեղադրելով դրանք անհատապես Ձեր ոտնաթաթի համար անհրաժեշտ հատվածներում, որոնք նախապես որոշվում են դինամիկ սկանավորման արյունքներով։

Օգտագործելով igli անհատական կարբոնային ներդիր-օրթեզները կբարելավեք ձեր կյանքի որակը:

 

3-4 ամսից կանցկացվի հավելյալ դինամիկ հսկողություն։ Անհրաժեշտության դեպքում մասնագետը շտկում կկատարի։ Արտադրման պահից igli ներդիրները վեց ամիս գտնվում են անվճար կորեկցիայի և սպասարկման մեջ։

Որպեսզի պատվիրեք igli անհատական կարբոնային ներդիր-օրթեզներ ՝ գրանցվեք ոտնաթաթերի անվճար սկանավորման համար