Ապրանքի նկարագրություն
mediven® ulcer kit հավաքածուն երակային տրոֆիկ խոցերի ախտադարձը կանխելու, վերքը փակելու համար է : Հավաքածուն բաղկացած է երկու տեսակի կոմպրեսիոն կիսագուլպաներից՝ մեկ զույգ mv ulcer- արծաթե թելի մանվածքով կոմպրեսիոն 20mmHg աստիճանական նվազող ճնշման կիսագուլպա, որը շուրջօրյա կրման ընթացքում ակտիվորեն չեզոքացնում է մանրէները: Մեկ հատ mv plus - բաց թաթ 20mmHg կոմպրեսիոն աստիճանական ճնշման կիսագուլպա, որը կրկնապատկում է ճնշումը ևս 20mmHg օրվա ակտիվ ընթացքում: mv ulcer 20mmHg(գիշեր, ցերեկ կրելու համար) + mv plus 20mmHg (առավոտից երեկո mv ulcer ի վրայից կրելու համար) կիսագուլպաները միասին՝40mmHg ճնշման շնորհիվ, ողջ օրվա ընթացքում՝ ֆիզիկական ակտիվ վիճակում ապահովում են արդյունավետ բուժում՝ փակում են խոցը:
Ցուցված է
- Տրոֆիկ խոց (CEAP դասակարգում C6). Զարկերակային և երակային խոցեր (հաշվի առնել հակացուցումները) Երակային խոցի ախտադարձ - կանխարգելող (CEAP դասակարգում C5)
Բացարձակ հակացուցումներ
- Ծայրամասային զարկերակային խցանող հիվանդություններ (երբ համակարգային սիստոլիկ ճնշումը հետին ոլոքային զարկերակում tibialis posterior 80մմ. սնդիկի ս. ցածր է)
- Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի և անգիոպաթիայի ծանր ձևեր
- Դեկոմպենսացված սիրտ-թոքային անբավարարություն
- Խոցեր, ոչ երակային էթոլոգիայի
- Փափուկ հյուսվածքների սուր վարակ;
- Սեպտիկ ֆլեբիտ
Հարաբերական հակացուցումներ
- Մատերիալի հանդեպ անանդուրժողականություն
- Զգայական խանգարում
Կիսագուլպան հեշտությամբ ձգվում է երկայնակի, լայնակի ուղղություններով, որը թույլ էտալիս համաչափ տարածվել ոտքի վրա չստեղծելով ծալքեր: Հատուկ տեխնոլոգիաներով գործվածքը ապահովում է օպտիմալ ջերմոբալանսը, ինչպես նաև ջրային հավասարակշռությունը: Արծաթի թելի առկայությունը ապահովում է հակամանրէային, հակասնկային արդյունք ոտնաթաթի հատվածում և տհաճ հոտերից զերծ է պահում:
mediven® ulcer plus -ի կազմությունը
- Պոլիամիդ - 75%
- Էլաստան - 25%
mediven® ulcer -ի կազմությունը
- Պոլիամիդ - 73%
- Էլաստան - 27%
Հեշտ հագնելու օգնող հարմարանք -100% պոլիէսթեր
Հավաքածու
Հավաքածուն ունի երկու տեսակի կոմպրեսիոն կիսագուլպա. մեկ զույգ՝ mediven ulcer (սպիտակ գույն, փակ թաթ), մեկ հատ mediven plus կիսագուլպա ( բեժ գույնի, բաց թաթ): Հավաքածուն նախատեսված է մեկ ոտքի համար:
Ինչպես խնամել
Սպիտակ գույնի mediven ulcer կիսագուլպաները կարելի է լվանալ լվացքի մեքենայով (տաք ջուր- մինչև 95°C) և չորացնել չորանոցում: mediven plus բեժ գույնի կիսագուլպան կարելի է լվանալ լվացքի մեքենայով (դելիկատ ռեժիմ 40°C) և չորացնել չորանոցում:
Բնութագիր
Արտիկուլ | ULC-K |
Տեսակը | կիսագուլպա |
Ապրանքանիշ | medi |
Բրենդի երկիրը | Գերմանիա |
Արտադրման երկիրը | Գերմանիա |
Նախատեսված է | Կանացի / Տղամարդու |
Մոդելային շարք | mediven ulcer kit |
Թաթը | Բաց |