Կոմպրեսիոն կիսագուլպա mediven® thrombexin® 18

16000 AMD

Հոսպիտալային Հակաթրոմբոէմբոլիկ կիսագուլպա mediven® thrombexin® 18-ը ցուցված է ստացիոնար, վիրահատական պայմաններում թրոմբոպրոֆիլակտիկայի համար։

Размер, Цвет
Ընտրեք տարբերակը / White
Компрессионные гольфы mediven thrombexin 18

BEST SELLER

Ավելացնել զամբյուղ

Տեխնոլոգիական և կլինիկական որակավորման ստանդարտներ

Ապրանքի նկարագրություն

mv thrombexin® 18 կիսագուլպան ցուցված է թրոմբոպրոֆիլակտիկայի համար, հոսպիտալային, վիրահատական պայմաններում կանխարգելելու թրոմբոզը, կանխելու՝թրոմբոէմբոլիան: Սրունքի մակարդակով ապահովելով կոնկրետ 18mmHg աստիճանաբար նվազող ճնշում դիստալից պրոքսիմալ, կանխում է երակային թրոմբոէմբոլիկ բարդությունները և ապահովում բուժառուի անվտանգությունը, ինչպես նաև՝ հարմարավետությունը բուժման ողջ ընթացքում:

Ցուցումներ

Թրոմբոպրոֆիլակտիկայի համար՝ հոսպիտալային,, վիրահատական պայմաններում Երակային Թրոմբոէմբոլիկ Բարդություններից (ԵԹԲ) խուսափելու համար:

  • Վիրահատությունից առաջ, ընթացքում և հետվիրահատական շրջանում: Հետվիրահատական այտուցների, վնասվածքների դեպքում:
  • Ծննդաբերությունից, կեսարյան հատումից առաջ, ընթացքում և հետծննդաբերական շրջանում
  • Անշարժ, տարեց, անկողնային, թույլ, քիմիոթերապիայի բուժառուների համար
Հակացուցումներ
  • Ծայրամասային զարկերակային խցանող հիվանդություններ (երբ համակարգային սիստոլիկ ճնշումը հետին ոլոքային զարկերակում tibialis posterior 80մմ. սնդիկի ս. ցածր է)
  • Դիաբետիկ ծանր նեյրոպատիաներ և անգիոպատիաներ
  • Դեկոմպենսացված սիրտ-թոքային անբավարարություն
  • Ստորին վերջույթների զանգվածային այտույց
  • Խոցեր, ոչ երակային էթոլոգիայի
  • Սեպտիկ ֆլեբիտ

Երկայնակի-լայնակի ձգվող տեխնոլոգիապես գործվածքը ձգվում է երկու ուղղությամբ և հեշտացնում է այն հագնելը: Ծակոտկեն նորարարական գործվածքը պատասխանատու է մաշկի պատշաճ ջերմակարգավորման և հեղուկի հավասարակշռության համար: Սիլիկոնային հիմքով առաձգական ժապավենի շնորհիվ գուլպան ապահով կերպով ամրացվում է ոտքի վրա: Առաձգական ժապավենի վրա ցուցիչ ուղանկյունը և չափսերի ընտրությունը օգնում է կանխել վերջույթի սեղմումը, և երակային արտահոսքի խախտումը։ Ապրանքի առաձգական ժապավենի վրա կա ճնշման մակարդակի ցուցիչ, որն օգնում է կանխել սխալ ընտրությունը:

Կազմությունը
  • Պոլիամիդ- 82%
  • Էլաստան - 18%
    ❌ Առանց լատեքսի

Բնութագիր

Արտիկուլ T18-C
Տեսակը կիսագուլպա
Գույն Սպիտակ
Ապրանքանիշ medi
Բրենդի երկիրը Գերմանիա
Արտադրման երկիրը Գերմանիա
Նախատեսված է Կանացի / Տղամարդու
Մոդելային շարք mediven thrombexin
Թաթը Փակ

 

Հավելյալ տեղեկություն

Չափս

, , , , ,

Գույն

Clima Comfort

Նորարարական տեխնոլոգիայով գործվածքը հեռացնում է քրտինքը մաշկի վրայից տեղափոխելով գործվածքի վերին շերտ, որի շնորհիվ պահպանվում է մարմնի օպտիմալ ջերմոբալանսը, ապահովում օպտիմալ ջրային հավասարակշռություն:

Clima Fresh

Clima Fresh-ի արտոնագրված տեխնոլոգիայով գործվածքը արծաթե թելի համադրության շնորհիվ ստեղծում է բակտերիոստատիկ ազդեցություն: Կանխում է տհաճ հոտի առաջացումը և պահպանում է թարմության զգացումը ողջ օրվա ընթացքում։

Perfect Fit

Շնորհիվ կոմպրեսիոն պարագաների համար օգտագործվող թելերի հատկությունների, նյութերի , նորարարական տեխնոլոգիայով գործվածքի , կոմպրեսիոն գուլպաները հանգիստ ձգվում են երկայնական և լայնակի ուղղություններով, ինչը հնարավորություն է տալիս գործվածքը հարթ բաշխելու վերջույթներին, որևէ ծալք չառաջացնելով:

RAL-GZ 387

RAL-GZ -387 բժշկական կոմպրեսիոն պարագաների ամենախիստ եվրոպական ստանդարտը, որը կարգավորում է ոչ միայն տրիկոտաժի ճնշման հատկությունները, առաձգականությունն ու ամրությունը, այլև օգտագործվող նյութերի կազմն ու անվտանգությունը, փաթեթավորման և պիտակավորման պահանջները և ճնշման հատկությունների պահպանումը օգտագործման ողջ երաշխիքային ժամկետի ընթացքում: mediven կոմպրեսիոն գուլպաների համապատասխանությունը RAL-GZ 387 ստանդարտի պահանջներին երաշխավորում է դրանց գերազանց որակը և բարձր բժշկական արդյունավետությունը:

DIN EN ISO 9001:2000/DIN EN 13485

DIN EN ISO 9001:2000/DIN EN 13485-ը միջազգային ստանդարտ է, որը սահմանում է որակի կառավարման համակարգի պահանջները: medi-ի արտադրության համապատասխանությունը DIN EN ISO 9001:2000/DIN EN 13485-ին երաշխավորում է, որ արտադրանքի որակը վերահսկվում է արտադրության ողջ ընթացքում:

Oeko Tex Standard 100

Oeko-Tex Standard 100-ը նյութերի, միջանկյալ նյութերի և վերջնական արտադրանքի փորձարկման և հավաստագրման անկախ միջազգային համակարգ է արտադրության գործընթացի բոլոր փուլերում: Միջին կոմպրեսիոն գուլպաների համապատասխանությունը Oeko-Tex Standard 100-ի պահանջներին հաստատում է դրանց հիպոալերգենությունն ու անվտանգությունը նույնիսկ զգայուն մաշկի համար երկարատև օգտագործման ժամանակ: