Ապրանքի նկարագրություն
mediven® struva® 23 ստեղծում է 23mmHg կոմպրեսիոն աստիճանական նվազող ճնշում սրունքի մակարդկում: Այն ցուցված է կոմպրեսիոն բուժման սկլերոթերապիայից հետո, ջերմային աբուլյացիայից հետո, ստորին վերջույթների վիրաբուժական միջամտություններից հետո : Ցուցված է նաև երակային թրոմբոզի և թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման համար՝ հոսպիտալային պայմաններում միջին և ծանր հիվանդների մոտ:
Ցուցումներ
Կոմպրեսիոն բուժման անհրաժեշտությունը հետվիրաբուժական և այլ միջամտություններից հետո
- Սկլերոթերապիա
- ջերմային աբուլյացիա
- Ստորին վերջույթների վիրաբուժական միջամտություններից հետո
Թրոմբոպրոֆիլակտիկա երակային թրոմբոզի և թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման համար՝ հոսպիտալային պայմաններում միջին և ծանր հիվանդների մոտ:
- Ամբուլատոր բուժառուների համար, մինչվիրահատական, միջամտության ընթացքում, և հետո
- Ծննդաբերությունից, կեսարյան հատումից առաջ, ընթացքում և հետծննդաբերական շրջանում
- Խորանիստ երակի թրոմբոզի ախտորոշմամբ բուժառուների համար
- Ստորին վերջույթների երակների պաթոլոգիա ունեցող քիչ շարժունակ հիվանդների մոտ.
Հակացուցումներ
- Ծայրամասային զարկերակային խցանող հիվանդություններ (երբ համակարգային սիստոլիկ ճնշումը հետին ոլոքային զարկերակում tibialis posterior 80մմ. սնդիկի ս. ցածր է)
- Դիաբետիկ ծանր նեյրոպատիաներ և անգիոպատիաներ
- Դեկոմպենսացված սիրտ-թոքային անբավարարություն
- Ստորին վերջույթների զանգվածային այտույց
- Խոցեր, ոչ երակային էթոլոգիայի
- Սեպտիկ ֆլեբիտ
Երկայնակի-լայնակի ձգվող տեխնոլոգիապես գործվածքը ձգվում է երկու ուղղությամբ և հեշտացնում է այն հագնելը: Ծակոտկեն նորարարական գործվածքը պատասխանատու է մաշկի պատշաճ ջերմակարգավորման և հեղուկի հավասարակշռության համար: Սիլիկոնային հիմքով առաձգական ժապավենի շնորհիվ գուլպան ապահով կերպով ամրացվում է ոտքի վրա: Առաձգական ժապավենի վրա ցուցիչ ուղանկյունը և չափսերի ընտրությունը օգնում է կանխել վերջույթի սեղմումը, և երակային արտահոսքի խախտումը։ Ապրանքի առաձգական ժապավենի վրա կա ճնշման մակարդակի ցուցիչ, որն օգնում է կանխել սխալ ընտրությունը:
Կազմությունը
- Պոլիամիդ - 76%
- Էլաստան - 24%
Բնութագիր
| Արտիկուլ | S23-T |
| Տեսակը | Գուլպա |
| Գույն | Սպիտակ |
| Ապրանքանիշ | medi |
| Բրենդի երկիրը | Գերմանիա |
| Արտադրման երկիրը | Գերմանիա |
| Նախատեսված է | Կանացի / Տղամարդու |
| Մոդելային շարք | mediven struva |
| Թաթը | Բաց |





