Կանացի կանխարգելիչ, ճամփորդական կոմպրեսիոն կիսագուլպա՝ medi travel® women

35000 AMD


Կանացի mv travel հակաթրոմբոէմբոլիկ, հակաայտույցային պրոֆիլակտիկ կիսագուլպաները արդյունավետ կանխարգելիչ միջոց են թռիչքի և ողջ ճամփորդության ընթացքում :

Цвет, Длина, Размер
Caramel/ Стандартная/ Ընտրեք տարբերակը
Ավելացնել զամբյուղ

Տեխնոլոգիական և կլինիկական որակավորման ստանդարտներ

Ապրանքի նկարագրություն

medi travel® կիսագուլպաները հատուկ նախատեսված են ճանապարհորդների համար: Ցուցված է կրել երկար ճաապարհի և թռիչքների ընթացքում: Կիսագուլպան ապահովում է անհրաժեշտ աստիճանական ֆիզիոլոգիական նվազող ճնշում սրունքից մինչև ծունկ: Կոմպրեսիան նեղացնում է երակների տրամագիծը, խթանում է արյան հոսքի բարելավումը, դրանով իսկ կանխելով թրոմբոզի վտանգը:

Ցուցումներ

  • Այտուցվածություն՝ երկար նստած լինելու հետևանքով
  • Տարածքի նեղվածությունը,անբավարար շարժման հնարավորությունը, ցածր ճնշումը, օդի ոչ բավարար խոնավությունը (ինքնաթիռում կամ գնացքում)

Կանացի ճամփորդական կիսագուլպա medi travel® women-ը առանձնանում է գործվածքի հարթ, թափանցիկ արտաքին տեսքով: Կիսագուլպան հեշտությամբ ձգվում է երկայնակի, լայնակի ուղղություններով, որը թույլ էտալիս համաչափ տարածվել ոտքի վրա չստեղծելով ծալքեր: Հատուկ տեխնոլոգիաներով գործվածքը ապահովում է օպտիմալ ջերմոբալանսը, ինչպես նաև ջրային հավասարակշռությունը: Արծաթի թելի առկայությունը ապահովում է հակամանրէային, հակասնկային արդյունք ոտնաթաթի հատվածում և տհաճ հոտերից զերծ է պահում:

Կազմությունը

  • Պոլիամիդ - 75%
  • Էլաստան - 25%

Բնութագիր

Արտիկուլ mTravelW
Տեսակը կիսագուլպա
Կոմպրեսիոն Ճնշման Աստիճան Պրոֆիլակտիկ
Գույն Caramel , black
Ապրանքանիշ medi
Բրենդի երկիրը Գերմանիա
Արտադրման երկիրը Գերմանիա
Նախատեսված է Կանացի
Մոդելային շարք medi travel
Թաթը Փակ
Երկարություն Ստանդարտ, կարճ

Հավելյալ տեղեկություն

Գույն

,

Երկարություն

,

Չափս

, , , ,

Clima Comfort

Նորարարական տեխնոլոգիայով գործվածքը հեռացնում է քրտինքը մաշկի վրայից տեղափոխելով գործվածքի վերին շերտ, որի շնորհիվ պահպանվում է մարմնի օպտիմալ ջերմոբալանսը, ապահովում օպտիմալ ջրային հավասարակշռություն:

Clima Fresh

Clima Fresh-ի արտոնագրված տեխնոլոգիայով գործվածքը արծաթե թելի համադրության շնորհիվ ստեղծում է բակտերիոստատիկ ազդեցություն: Կանխում է տհաճ հոտի առաջացումը և պահպանում է թարմության զգացումը ողջ օրվա ընթացքում։

Perfect Fit

Շնորհիվ կոմպրեսիոն պարագաների համար օգտագործվող թելերի հատկությունների, նյութերի , նորարարական տեխնոլոգիայով գործվածքի , կոմպրեսիոն գուլպաները հանգիստ ձգվում են երկայնական և լայնակի ուղղություններով, ինչը հնարավորություն է տալիս գործվածքը հարթ բաշխելու վերջույթներին, որևէ ծալք չառաջացնելով:

RAL-GZ 387

RAL-GZ -387 բժշկական կոմպրեսիոն պարագաների ամենախիստ եվրոպական ստանդարտը, որը կարգավորում է ոչ միայն տրիկոտաժի ճնշման հատկությունները, առաձգականությունն ու ամրությունը, այլև օգտագործվող նյութերի կազմն ու անվտանգությունը, փաթեթավորման և պիտակավորման պահանջները և ճնշման հատկությունների պահպանումը օգտագործման ողջ երաշխիքային ժամկետի ընթացքում: mediven կոմպրեսիոն գուլպաների համապատասխանությունը RAL-GZ 387 ստանդարտի պահանջներին երաշխավորում է դրանց գերազանց որակը և բարձր բժշկական արդյունավետությունը:

DIN EN ISO 9001:2000/DIN EN 13485

DIN EN ISO 9001:2000/DIN EN 13485-ը միջազգային ստանդարտ է, որը սահմանում է որակի կառավարման համակարգի պահանջները: medi-ի արտադրության համապատասխանությունը DIN EN ISO 9001:2000/DIN EN 13485-ին երաշխավորում է, որ արտադրանքի որակը վերահսկվում է արտադրության ողջ ընթացքում:

Oeko Tex Standard 100

Oeko-Tex Standard 100-ը նյութերի, միջանկյալ նյութերի և վերջնական արտադրանքի փորձարկման և հավաստագրման անկախ միջազգային համակարգ է արտադրության գործընթացի բոլոր փուլերում: Միջին կոմպրեսիոն գուլպաների համապատասխանությունը Oeko-Tex Standard 100-ի պահանջներին հաստատում է դրանց հիպոալերգենությունն ու անվտանգությունը նույնիսկ զգայուն մաշկի համար երկարատև օգտագործման ժամանակ: