Բժշկական կոմպրեսիոն կիսագուլպաների հավաքածու mediven® ulcer kit տրոֆիկ խոցի բուժման համար՝ արծաթի թելով 20+20=40mmHg

72000 AMD


Հակախոցային կիսագուլպաների հավաքածու՝ mediven® ulcer kit ը ախտադարձ տրոֆիկ խոցի պրոֆիլակտիկայի համար է

Размер, Длина
Ընտրեք տարբերակը / Длинная

Հավաքածու 2+1

Ավելացնել զամբյուղ

Տեխնոլոգիական և կլինիկական որակավորման ստանդարտներ

Ապրանքի նկարագրություն

mediven® ulcer kit հավաքածուն երակային տրոֆիկ խոցերի ախտադարձը կանխելու, վերքը փակելու համար է : Հավաքածուն բաղկացած է երկու տեսակի կոմպրեսիոն կիսագուլպաներից՝ մեկ զույգ mv ulcer- արծաթե թելի մանվածքով կոմպրեսիոն 20mmHg աստիճանական նվազող ճնշման կիսագուլպա, որը շուրջօրյա կրման ընթացքում ակտիվորեն չեզոքացնում է մանրէները: Մեկ հատ mv plus - բաց թաթ 20mmHg կոմպրեսիոն աստիճանական ճնշման կիսագուլպա, որը կրկնապատկում է ճնշումը ևս 20mmHg օրվա ակտիվ ընթացքում: mv ulcer 20mmHg(գիշեր, ցերեկ կրելու համար) + mv plus 20mmHg (առավոտից երեկո mv ulcer ի վրայից կրելու համար) կիսագուլպաները միասին՝40mmHg ճնշման շնորհիվ, ողջ օրվա ընթացքում՝ ֆիզիկական ակտիվ վիճակում ապահովում են արդյունավետ բուժում՝ փակում են խոցը:

Ցուցված է
  • Տրոֆիկ խոց (CEAP դասակարգում C6). Զարկերակային և երակային խոցեր (հաշվի առնել հակացուցումները) Երակային խոցի ախտադարձ - կանխարգելող (CEAP դասակարգում C5)
Բացարձակ հակացուցումներ
  • Ծայրամասային զարկերակային խցանող հիվանդություններ (երբ համակարգային սիստոլիկ ճնշումը հետին ոլոքային զարկերակում tibialis posterior 80մմ. սնդիկի ս. ցածր է)
  • Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի և անգիոպաթիայի ծանր ձևեր
  • Դեկոմպենսացված սիրտ-թոքային անբավարարություն
  • Խոցեր, ոչ երակային էթոլոգիայի
  • Փափուկ հյուսվածքների սուր վարակ;
  • Սեպտիկ ֆլեբիտ
Հարաբերական հակացուցումներ
  • Մատերիալի հանդեպ անանդուրժողականություն
  • Զգայական խանգարում

Կիսագուլպան հեշտությամբ ձգվում է երկայնակի, լայնակի ուղղություններով, որը թույլ էտալիս համաչափ տարածվել ոտքի վրա չստեղծելով ծալքեր: Հատուկ տեխնոլոգիաներով գործվածքը ապահովում է օպտիմալ ջերմոբալանսը, ինչպես նաև ջրային հավասարակշռությունը: Արծաթի թելի առկայությունը ապահովում է հակամանրէային, հակասնկային արդյունք ոտնաթաթի հատվածում և տհաճ հոտերից զերծ է պահում:

mediven® ulcer plus -ի կազմությունը
  • Պոլիամիդ - 75%
  • Էլաստան - 25%
mediven® ulcer -ի կազմությունը
  • Պոլիամիդ - 73%
  • Էլաստան - 27%

Հեշտ հագնելու օգնող հարմարանք -100% պոլիէսթեր

Հավաքածու

Հավաքածուն ունի երկու տեսակի կոմպրեսիոն կիսագուլպա. մեկ զույգ՝ mediven ulcer (սպիտակ գույն, փակ թաթ), մեկ հատ mediven plus կիսագուլպա ( բեժ գույնի, բաց թաթ): Հավաքածուն նախատեսված է մեկ ոտքի համար:

Ինչպես խնամել

Սպիտակ գույնի mediven ulcer կիսագուլպաները կարելի է լվանալ լվացքի մեքենայով (տաք ջուր- մինչև 95°C) և չորացնել չորանոցում: mediven plus բեժ գույնի կիսագուլպան կարելի է լվանալ լվացքի մեքենայով (դելիկատ ռեժիմ 40°C) և չորացնել չորանոցում:

Բնութագիր

Արտիկուլ ULC-K
Տեսակը կիսագուլպա
Ապրանքանիշ medi
Բրենդի երկիրը Գերմանիա
Արտադրման երկիրը Գերմանիա
Նախատեսված է Կանացի / Տղամարդու
Մոդելային շարք mediven ulcer kit
Թաթը Բաց

Հավելյալ տեղեկություն

Չափս

, , , , , ,

Երկարություն

,

Clima Comfort

Նորարարական տեխնոլոգիայով գործվածքը հեռացնում է քրտինքը մաշկի վրայից տեղափոխելով գործվածքի վերին շերտ, որի շնորհիվ պահպանվում է մարմնի օպտիմալ ջերմոբալանսը, ապահովում օպտիմալ ջրային հավասարակշռություն:

Clima Fresh

Clima Fresh-ի արտոնագրված տեխնոլոգիայով գործվածքը արծաթե թելի համադրության շնորհիվ ստեղծում է բակտերիոստատիկ ազդեցություն: Կանխում է տհաճ հոտի առաջացումը և պահպանում է թարմության զգացումը ողջ օրվա ընթացքում։

Perfect Fit

Շնորհիվ կոմպրեսիոն պարագաների համար օգտագործվող թելերի հատկությունների, նյութերի , նորարարական տեխնոլոգիայով գործվածքի , կոմպրեսիոն գուլպաները հանգիստ ձգվում են երկայնական և լայնակի ուղղություններով, ինչը հնարավորություն է տալիս գործվածքը հարթ բաշխելու վերջույթներին, որևէ ծալք չառաջացնելով:

RAL-GZ 387

RAL-GZ -387 բժշկական կոմպրեսիոն պարագաների ամենախիստ եվրոպական ստանդարտը, որը կարգավորում է ոչ միայն տրիկոտաժի ճնշման հատկությունները, առաձգականությունն ու ամրությունը, այլև օգտագործվող նյութերի կազմն ու անվտանգությունը, փաթեթավորման և պիտակավորման պահանջները և ճնշման հատկությունների պահպանումը օգտագործման ողջ երաշխիքային ժամկետի ընթացքում: mediven կոմպրեսիոն գուլպաների համապատասխանությունը RAL-GZ 387 ստանդարտի պահանջներին երաշխավորում է դրանց գերազանց որակը և բարձր բժշկական արդյունավետությունը:

DIN EN ISO 9001:2000/DIN EN 13485

DIN EN ISO 9001:2000/DIN EN 13485-ը միջազգային ստանդարտ է, որը սահմանում է որակի կառավարման համակարգի պահանջները: medi-ի արտադրության համապատասխանությունը DIN EN ISO 9001:2000/DIN EN 13485-ին երաշխավորում է, որ արտադրանքի որակը վերահսկվում է արտադրության ողջ ընթացքում:

Oeko Tex Standard 100

Oeko-Tex Standard 100-ը նյութերի, միջանկյալ նյութերի և վերջնական արտադրանքի փորձարկման և հավաստագրման անկախ միջազգային համակարգ է արտադրության գործընթացի բոլոր փուլերում: Միջին կոմպրեսիոն գուլպաների համապատասխանությունը Oeko-Tex Standard 100-ի պահանջներին հաստատում է դրանց հիպոալերգենությունն ու անվտանգությունը նույնիսկ զգայուն մաշկի համար երկարատև օգտագործման ժամանակ: